top of page

Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 787-ի

  • 2 hours ago
  • 1 min read

Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությունը։

Կարմիր մահիկից հավելել են, որ կազմակերպությունը ներգրավել է ավելի քան 100 հազար մարդ՝ տեղերում անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար։ Ըստ կազմակերպության տվյալների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները թիրախավորել են իրանական ավելի քան 130 բնակավայր։

Փրկարարները մաքրում են փլատակները և տուժածներին տեղափոխում հիվանդանոցներ։ Բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։

 
 
1/3375
bottom of page