top of page

«Պետք է ամեն օր արևին աղոթի, որ իրենց փոխարեն մաքրի Երևանի փողոցներն ու բակերը»․ Դերենիկ Մալխասյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանում բնակվողների բախտը բերել է, որ կլիման ձմռան ամիսներին համեմատաբար մեղմ է: Այլապես ձյան ծածկույթի պայմաններում Երևանի երթևեկությունն ամբողջական կոլապսի էր ենթարկվելու, հատկապես բակային հատվածներում ու երկրորդական փողոցներում: Եթե այսօր ջերմաստիճանը մի 3-4 աստիճան ցածր լիներ` երթևեկությունը կանգնելու էր: Բակային ու երկրորդական փողոցներում առավոտյան անտեր վիճակ էր: Միայն եղանակն է փրկել երևանաբնակներին, որ կարողացել են տեղաշարժվել: Իսկ Տիգրան Ավինյանն ընդհանրապես ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա, ամեն օր արևին աղոթի, որ իրենց փոխարեն մաքրի Երևանի փողոցներն ու բակերը: ՔՊ-ականներն անհույս են, բոլոր ոլորտներում են խայտառակ տապալվում»:

 
 
bottom of page