top of page

«ՀՀ-ին պետք է նոր նախագահ, որը կլինի իր ժողովրդի ազգային արժանապատվության պաշտպանը»․ Մեսրոպ Առաքելյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ․

Դավոսի պանելային քննարկման ընթացքում, երբ Ադրբեջանի նախագահը միջազգային հարթակում արդարացնում էր Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան ու դրա հետևանքները՝ բաց տեքստով ընդգծելով, որ ցանկության դեպքում կարող էր պատերազմն ավելի երկար շարունակել, Հայաստանի նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը չհամարձակվեց ոչ միայն հակադարձել, այլ նույնիսկ բարձրաձայնել մարդասիրական աղետի, արցախցիների ինքնորոշման իրավունքի կամ էթնիկ զտման աղաղակող փաստերի մասին։


Ավելին, այդ լռությունն ուղեկցվեց Ալիևին հղված «շնորհակալությամբ», որը քաղաքական և բարոյական առումով անընդունելի է։


Այդպիսի պահվածքը միջազգային հանրությանը հստակ ուղերձ է փոխանցում՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են լռել սեփական ժողովրդի ցավի, կորուստների և իրավունքների հաշվին։ Տնտեսական խոսույթի տակ թաքնվելը չի կարող քողարկել պատասխանատվությունից խուսափելը և պետական դիրքորոշման բացակայությունը։


Դա պարզապես անհաջող ելույթ չէր։ Սա վկայում է Հայաստանում նախագահական ինստիտուտի խոր ճգնաժամի մասին։


Իշխանափոխությունից հետո Հայաստանը պետք է ունենա նոր, քաղաքականապես ուժեղ և սկզբունքային նախագահ, ով կհստակեցնի սեփական դիրքորոշումը ոչ միայն միջազգային հարթակներում, այլև ներքին քաղաքական դաշտում, կպաշտպանի Հայաստանի ազգային շահերը և ժողովրդին՝ անկախ արտաքին ճնշումներից և ներքին հակազդեցություններից։


Հայաստանի նոր նախագահը պետք է լինի իր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազգային արժանապատվության գլխավոր ջատագովն ու պաշտպանը»:

 
 
bottom of page