top of page

Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN

  • 2 hours ago
  • 1 min read

Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ի հետ քննարկում են Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը։

CNN-ի աղբյուրի տեղեկություններով՝ Իսրայելը համակարգում է իր գործողությունները ԱՄՆ-ի հետ՝ նախապատրաստվելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին և իրանական իշխանության ներկայացուցիչներին ուղղված նոր հարվածներին։

«Նպատակը կարճատև արշավ իրականացնելն է, որպեսզի Իրանի վրա ճնշում գործադրվի և բանակցություններում հետագա զիջումներ կորզվեն»,- ասել է աղբյուրը։

Ինչպես հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը, մարտական գործողությունների վերսկսման որոշումը ցանկացած դեպքում կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ Ամերիկյան առաջնորդը, հավելում է հեռուստաընկերությունը, հիասթափված է Իրանի հետ բանակցություններում տիրող փակուղային իրավիճակից, սակայն մտադիր չէ Թեհրանի դեմ լայնամասշտաբ մարտական գործողություններ վերսկսել։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հանդես էր եկել պնդմամբ, թե կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ ընդմիշտ վերջ տալ Իրանին, կա՛մ նրա հետ գործարք կնքել։

 
 
1/3527
bottom of page