top of page

Ինչու է լոլիկի հյութը շատ կարևոր տարեցների առողջության համար

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 6, 2024
  • 1 min read

Տոմատի հյութը օգտակար է խմել տարեց մարդկանց՝ իմունային համակարգը ամրապնդելու և արյունը նոսրացնելու համար։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։


Բժիշկը նշել է, որ արյան մակարդման ավելացման խնդիրը հաճախ ի հայտ է գալիս ավագ սերնդի մոտ։


Նրա խոսքով՝ լոլիկի հյութը նոսրացնում է այն և դարձնում ավելի հեղուկ: Այն պարունակում է լիկոպեն, որն ունի հակաօքսիդանտ ազդեցություն և նվազեցնում է բորբոքումն օրգանիզմում, ինչպես նաև վիտամին C, որն անհրաժեշտ է իմունային համակարգի և տարեցների արյան անոթների ամրապնդման համար։ Կալիումը իր բաղադրության մեջ ունի միզամուղ ազդեցություն, նվազեցնում է արյան ճնշումը և ամրացնում սրտանոթային համակարգը։


Մասնագետը խորհուրդ է տալիս օրական մեկ բաժակ հյութ խմել։ «Ավելի լավ է առանց աղի ըմպելիք ընտրել, քանի որ նատրիումը կարող է բարձրացնել արյան ճնշումը»,- զգուշացրել է նա:


«Տոմատի հյութը պարունակում է օրգանական թթուներ, ուստի այն չպետք է օգտագործվի, եթե ունեք ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ, ստամոքսի սուր խոցեր կամ գաստրիտներ: Ավելի լավ է նաև խուսափել դրանից, եթե ունեք հոդատապ ու միզապարկի քարեր»,- եզրափակել է Սոլոմատինան։

bottom of page