top of page

«Այս իշխանության օրոք սմբակավորին իրավական պատասխանատվության կանչելու հեռանկարը զրոյական է». Ռուբեն Մելիքյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Այս նկարում պատկերված անասունը (ներողություն եմ խնդրում բոլոր առաքինի անասուններից) Օպերայի փոխտնօրենն է ու դիրիժոր Կարեն Դուրգարյանի եղբայրը։ «18-12»-ի խայտառակության ժամանակ նա իր հետևի ոտքերով բարձրացել էր Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի շիրմաքարին ու իր դասակիցներին ձեռքերով կոչ էր անում ներխուժել Մայր Տաճար։ Ու հենց այս անասունին կարգի հրավիրելու ժամանակ է կտրուկ վատացել Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը, որը հանգեցրել է ինֆարկտի։


Բնականաբար, այս իշխանությունների օրոք սմբակավորին իրավական պատասխանատվության կանչելու հեռանկարը զրոյական է, ու նրա արարքը հաստատ չի որակվելու «խուլիգանություն» - բա հո յութուբով «հետույք» բառը չի՞ ասել, որ ձերբակալեն ու կալանավորեն։


Վերջում՝ երկու խոսք Ալեքսանդր Վեհափառի մասին։ Նա եղել է մեր արժանավոր կաթողիկոսներից մեկը, 8 տարի գահակալել է 18-րդ դարի սկզբներին և ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց Եկեղեցու դավանանքը ջատագովելու ու պաշտպանելու ուղղությամբ՝ հանդիմանելով պառակտիչներին և օտարամոլներին։


Մայր Տաճար գնալիս՝ զանգակատան մոտով անցնելիս, թերևս արժե հիշել ու հիշատակել մեր Ալեքսանդր Ջուղայեցի արժանավոր կաթողիկոսի»։

 
 
bottom of page