Ինչ վերաբերում է «պերեվառոտին»՝ Հայաստանի իրավապահ համակարգը բնում կխեղդի ցանկացած հեղաշրջման փորձ. Նիկոլ Փաշինյան
- 7 hours ago
- 1 min read

«Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ հանգիստ, համբերատար, առանց նյարդի կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք»,-արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարության շենքում անցկացված ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.
«Մենք ասում ենք, որ ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլ պատրաստվում ենք մեր անդամակցությունն օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է արտահանմանը և ներմուծմանը՝ մենք դիվերսիֆիկացվում են և այն նոր չի սկսվել։ Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում»
Նա անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական հայտարարություններին։
«Երեկ «Արմենիա» ՀԸ-ի տված հարցազրույցում իրենք ասել են, որ ես հաստատել եմ, որ 300 հազար ադրբեջանցի են վերադառնալու, կամ գալու բնակեցնելու Հայաստան»«- ասաց փաշինյանը՝ շեշտելով, որ այդ կապակցությամբ արդեն 3-րդ հայցը կներկայացնի և կարծիք հայտնեց, որ երրորդ հրապարակային հարցազրույցն է և Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը պետք է խնդրի։
Անդրադառնալով իրեն հաճախ դատի տալու Սամվել կարապետյանի հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց.
«Եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ, նշանակում է, որ իր հարստության չափերը խիստ չափազանցված են»։
Նա նաև հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններում չի հաղթի, իսկ հաղթանակը գողանալու դեպքում փողոց գալու մասին Քոչարյանի հայտարարությանը արձագանքեց. «Ինչ վերաբերում է «պերեվառոտին»՝ Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականաչափ կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ»։




















