Առավոտ եմ մտածել, որ ընտրություններից հետո մի հատ էլ օգոստոսին մարզերով պտտվենք՝ ավելի աշխատանքային. Փաշինյանն իրեն արդեն համարում է ընտրված
- 5 hours ago
- 1 min read

«Ճշմարտությունը հետևյալն է՝ դուք ապրում եք դրախտային միջավայրում, բայց ձեր կյանքը դրախտային համարել չի կարելի։ Մեր խնդիրն է, որ այս դրախտային միջավայրը մոտեցնենք, սուտ կլինի ասել դրախտայինի, բայց նորմալ աշխատանքի վրա հիմնված, որ երիտասարդույթունն աշխատի, նորմալ բարեկեցիկ կյանքով ընտանիք պահի, և այդ հնարավորությոնը գալիս է»,- Մարտունիում գառան խաշլամա ուտելու ընթացքում բաժակաճառ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե Մարտունիում գառների խնդիրն էլ կա, դրանց գլխաքանակը պետք է 10 անգամ ավել լինի։
«Այսօր առավոտ եմ մտածել, որ ընտրություններից հետո մի հատ էլ օգոստոսին մարզերով պտտվենք ավելի աշխատանքային վիճակով, թուղթ ու գրիչով մի հատ հասկանանք՝ որտեղ ինչ ենք անելու»,- հայտարարեց Փաշինյանը՝ թափանցիկ ակնարկելով, թե արդեն ընտրված է։
Նրա խոսքով, հիմա վազքի մեջ են շատ հարցեր կան, մարդիկ ասում են, լսում են, չեն հասցնում արձագանքել։
«Սեպտեմբերից առաջ, մի հատ օգոստոսին կպտտվենք , մարզերով, բայց համայնք-համայնք չեմ հասցնի, մարզերով»,-հայտարարեց Փաշինյանը։
Հյուրասիրության վերջում էլ հավաքեց սեղանին դրած գաթաները և շտապեց ավտոբուս։




















