top of page

Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք. Սամվել Կարապետյան

  • Jun 3
  • 1 min read



«Այս մարդիկ լսելու, հասկանալու ընդունակություն չունեն, սրանք գնում են մի ճանապարհով, որը վտանգավոր է մեր երկրի ու մեր ժողովրդի համար»,- 168.am-ին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Ըստ նրա, այս իշխանության նպատակն է՝ ինչ հնարավոր է հայաթափեն. «Դա իրականացրեցին Արցախում, շատ հաստատուն քայլեր են անում, որպեսզի տարբեր հայկական շրջաններում, առավել ևս Սյունիքում, իրականացնեն Ալիևի հաջորդ պլանները»։

Նա ընդգծեց. «Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք, եթե հունիսի 7-ին չկանգնեցնենք այս վտանգավոր իշխանությանը, կունենանք 300 հազար ադրբեջանցիներ Հայաստանում։ Ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե մենք նախընտրական խոսույթ ենք ձևավորել, բայց չեն կարող մեր ժողովրդին բացատրել, թե ինչու է Ալիևն ամեն օր դրա մասին խոսում։

Իրենք փորձում եմ ամեն ինչ անել հունիսի 7-ին վերընտրվելու համար»։ 

 
 
1/3617
bottom of page