Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրшվոր
- 5 hours ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են բախվել և կան տուժածներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ բախվել են «Jeep» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակին։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։




















