top of page

Դուք հատուկ Խոր Վիրապն եք դնում առանց Արարատի, որ բոլորիս նվաստացնեք․ Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանին

  • 6 minutes ago
  • 1 min read

Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք, մոռանանք, որ Արարատը կա՞, այս մասին հայտարարել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Դուք գիտե՞ք, որ մարդիկ Խոր Վիրապ են գնում, մեծամասամբ հենց Արարատի տեսքի համար։ Ենթադրենք, որ դուք Էրդողանի ու Ալիևի հետ պայմանավորվել եք Արարատը ցույց չտաք, չեք կարողանո՞ւմ այնպիսի հուշարձան դնեք, որտեղ Արարատի երևալու խնդիրը չլինի։ Դուք հատուկ Խոր Վիրապն եք դնում՝ առանց Արարատի։ Իմ կարծիքով հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք նվաստացած ենք»,-նշել է նա։

 
 
1/3509
bottom of page