top of page

«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում. Փաշինյանի անսպասելի «աչքալուսանքը» խուճապ է առաջացրել ՔՊ-ում

  • 2 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի անսպասելի «աչքալուսանքը» խուճապ է առաջացրել ՔՊ-ում։ Մի քանի օր է՝ կուլիսներում քննարկում են, թե, ուրեմն, վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանը որոշել է ինքն իրեն դեմ գնալ եւ շաբաթներ առաջ իր ասածը հերքել, գնալ մի քայլի, որի անհրաժեշտությունը չէր տեսնում այն ժամանակ։

Չնայած կուսակցական փակ հավաքների ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականներին դուխ է տալիս, որ «60+»-ի համար ենք պայքարում, բայց ՔՊ-ում բոլորը հասկացել են, որ եթե Փաշինյանի «խփած» տոկոսներն իրականությանը մի քիչ մոտ լինեին, ինքն իրեն այսօր ծաղրի առարկա չէր դարձնի՝ ինքզինքը հակասելով ու մի ամիս առաջվա իր ասածներին դեմ գնալով։ Ի դեպ, ՔՊ-ում չեն բացառում, որ եթե իրավիճակը նման քայլերով չփոխվի հօգուտ իրենց, մի «վերջին վարիանտ»՝ ուժային մեթոդներով խաղից դուրս կհանեն որոշ ընդդիմադիրների։ Չնայած այստեղ էլ նոր վտանգներ կարող են ծագել։

 
 
1/3365
bottom of page