top of page

Goal-ը կազմել է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշային աղյուսակը

  • 7 days ago
  • 1 min read

Հեղինակավոր Goal մարզական պորտալը կազմել է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։

Ցուցակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը։ Հատկանշական է, որ թեև իսպանացիները նախորդ երեք աշխարհի առաջնություններում չեն կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը, նրանք մրցաշարին կմոտենան որպես Եվրոպայի գործող չեմպիոններ։

Երկրորդ հորիզոնականում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանին է։ Հարավամերիկյան թիմը 21-րդ դարում ևս մեկ անգամ հասել էր եզրափակիչ՝ 2014 թվականին Բրազիլիայում կայացած մրցաշարում։

Լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։ Եվրոպական այս հզոր ընտրանին նախորդ երկու մրցաշարերում անընդմեջ նվաճել է մեդալներ. 2018-ին ֆրանսիացիները նվաճեցին ոսկե, իսկ 2022-ին՝ արծաթե մեդալներ։

Անակնկալներից է Բրազիլիայի հավաքականի դիրքը. աշխարհի հնգակի չեմպիոնները չեն ընդգրկվել լավագույն տասնյակում՝ հանգրվանելով միայն 11-րդ տողում և իրենցից առաջ թողնելով Շվեյցարիայի, Նորվեգիայի և Բելգիայի հավաքականներին։

ԱԱ-2026-ի ֆավորիտների թոփ-20 վարկանիշն ըստ Goal-ի՝

  1. Իսպանիա

  2. Արգենտինա

  3. Ֆրանսիա

  4. Պորտուգալիա

  5. Անգլիա

  6. Գերմանիա

  7. Նիդերլանդներ

  8. Շվեյցարիա

  9. Նորվեգիա

  10. Բելգիա

  11. Բրազիլիա

  12. Սենեգալ

  13. Ճապոնիա

  14. Մարոկկո

  15. Կոլումբիա

  16. Խորվաթիա

  17. Ավստրիա

  18. Կոտ դ’Իվուար

  19. Էկվադոր

  20. Թուրքիա

 
 
1/3467
bottom of page