top of page

ԵՄ-ն մտադիր է ձգձգել Ուկրաինայի hակամարտnւթյnւնը մինչև 2030 թվականը. Բելգիայի գլխավոր շտաբի պետ

  • Apr 17
  • 1 min read

ԵՄ-ն մտադիր է շարունակել Ուկրաինայի հակամարտությունը մինչև 2030 թվականը, որպեսզի հասցնի պատրաստվել ՌԴ-ի հետ ռազմական դիմակայությանը՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Այս մասին հայտարարել է Բելգիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆրեդերիկ Վանսինան՝ ընդունելով, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։

«Մենք դեռ մի քանի տարի ունենք ուկրաինացիների արյան շնորհիվ, որոնք մեզ համար գնում են այդ ժամանակը»,- ասել է Վանսինան։

«2030 թվականը բարդ ժամանակաշրջան կլինի Եվրոպայի համար։ Այդ պահին Ուկրաինայում պատերազմը, հուսանք, կավարտվի»,- նշել է նա՝ մատնանշելով, որ մինչև 2030 թվականը ԵՄ-ն պետք է հնարավորություն ունենա ասելու ՌԴ ղեկավարությանը, որ նույնիսկ առանց ամերիկացիների պաշտպանության նա չի կարող հաղթել պատերազմը Եվրոպայի դեմ։

Վանսինան հավելել է, որ չէր ցանկանա չափազանց վախեցնել բնակչությանը և նշել է, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ մեկ ամիս հետո։

Բելգիայի գլխավոր շտաբի պետը կոչ է արել առաջիկա տարիներին զանգվածային կերպով ավելացնել ռազմական շինարարությունը Բելգիայում և ԵՄ-ում, որպեսզի ապահովվի ԱՄՆ-ի կարգավորված դուրսբերումը Եվրոպայից։ Նրա խոսքով՝ դուրս բերվող ամերիկյան ուժերն ու միջոցները պետք է անմիջապես փոխարինվեն եվրոպական նմանակներով։

Միևնույն ժամանակ զորահրամանատարը նշել է, որ Բելգիայում տեղակայված ամերիկյան ուժերը, ներառյալ F-16 ինքնաթիռները, մնում են տեղում, չկա տեղեկատվություն դրանց հնարավոր դուրսբերման մասին։ Վանսինան նաև կարծում է, որ եվրոպացիները պետք է ոչ թե ստեղծեն նոր հրամանատարական կառույցներ, այլ օգտագործեն ՆԱՏՕ-ում գոյություն ունեցող լուծումները, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դուրս բերի իր ուժերը Եվրոպայից։

 
 
1/3563
bottom of page