Բանտից հնարավորություն կունենա հետևել դրան
- 3 hours ago
- 1 min read

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը անդրադարձել է ապրիլի 24-ի ուղերձներին և դրանց բովանդակությանը՝ համեմատություն կատարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների միջև։
Ղազարյանի խոսքով՝ տարիներ շարունակ Թուրքիայի նախագահի ուղերձները, ինչպես նաև Հայաստանի վարչապետի խոսքը, հաճախ չեն տարբերվում միմյանցից, քանի որ, նրա գնահատմամբ, որոշ դեպքերում խուսափում են «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից և նախընտրում են «Մեծ եղեռն» ձևակերպումը։
Նա նշել է, որ իր պատկերացումներում Հայաստանի ապագայի և ցեղասպանության ճանաչման հարցում ներկայիս իշխանությունների դիրքորոշումը չի համընկնում իր մոտեցումների հետ, և այդ պատճառով վարչապետի կարծիքը իր համար նշանակություն չունի։
Ղազարյանը նաև ընդգծել է, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, սպասվել է «ցեղասպանություն» եզրույթի պաշտոնական կիրառումը, և այդ առումով կարևոր քայլ է համարել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից այդ ձևակերպման օգտագործումը։
Վերջում նա նշել է, որ Հայաստանը, իր համոզմամբ, ունենալու է ուժեղ ապագա՝ անկախ գործող իշխանություններից։
«Հայաստանը ունենալու է ուժեղ ապագա, և դա Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի կապ չի ունենալու։ Ինքը բանտից հնարավորություն կունենա հետևել Հայաստանի զարգացումներին»,- ասել է նա:




















