top of page

Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է, ոչ թե չստորագրումը. Միրզոյան

May 26, 2025
1 min read

Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, թե Հայաստանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, այս դեպքում այդ մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է, ոչ թե չստորագրումը, ԱԳՆ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այս պայմանագիրը ստորագրումից հետո, մեր օրենսդրության պահանջների համաձայն, պետք է անցնի վավերացման գործընթաց։ Առաջին հերթին պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որը աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որն իրավասություն ունի մեկնաբանելու  մեր Սահմանադրությունը»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե Ադրբեջանին Հայաստանը պետք է ներկայացնի իր փաստարկները, լսի ադրբեջանական կողմին և փորձի լուծում գտնել.

«Մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել։ Եթե կարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում նախարարական մակարդակով կամ վարչապետի և նախագահի մակարդակով նոր հանդիպումների, դա ողջունելի է և կողմ ենք այդպիսի հանդիպումներին»։

 
 
1/3798
bottom of page