Մենք ունենք քաղաքական որոշում, որ պայքարը շարունակվում է. Արեգա Հովսեփյանը
- Jun 11
- 1 min read

Նախընտրական շրջանում «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ իրականացվել են լայնածավալ ճնշումներ։ Կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանն այսօր արդեն ներկայացնում է՝ կուսակցությունում որոշում էին կայացրել շատ չբարձրաձայնել այդ մասին՝ համարելով, որ դա իշխանությունների թելադրած օրակարգն էր, որի նպատակն իրեն սեփական օրակարգից հետ պահելն էր։
Հովսեփյանի խոսքով, իրենց քաղաքական ուժի դեմ իրականացվել է երրորդ հանրապետության պատմության աննախադեպ բռնաճնշումներ, հարյուրավորների կանչում էին քննչական։
«Հիմա կարող եմ ասել, որ ինձ նույնպես կանչել էին Քննչական կոմիտե, երևի կարծում էին, որ ես Հայաստանի Հանրապետության գլխավոր սպառնալիքն եմ։ Գրեթե բոլոր թիմակիցներին կանչել են ՔԿ, մեծ մասին բաց էին թողնում, որովհետև որևէ բան չկար»,-ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով, չորս ամիս առաջ ձևավորված քաղաքական թիմը, ենթարկվելով այդքան բռնաճնշումների, կարողացել է պահել իր կառուցվածքը, կորիզը, մտնել ընտրապայքարի մեջ ու արժանապատիվ կերպով անցել այդ ամբողջ ճանապարհը։
«Ես պարզապես հիանում եմ մեր կուսակցության անդամներով, գեթ մեկ մարդ հետքայլ չի արել, այսպիսին է «Ուժեղ Հայաստանի» թիմը։ Մենք ունենք քաղաքական որոշում, որ պայքարը շարունակվում է»,-ընդգծեց նա։




















