Փաշինյանը հրաժարվում է արցախցիների վերադարձի իրավունքից, բայց համաձայնում Հայաստանում ադրբեջանցիների բնակեցմանը
- Armen Sukiasyan

- 4 hours ago
- 1 min read

Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների վերադարձի իրավունքն ու Հայաստանի Հանրապետության գոյությունը ժխտող «արևմտյան Ադրբեջան» կեղծ գաղափարախոսությունը դնում է նույն հարթությունում։ Ավելի վաղ նա թուրքական ագրեսիվ հռետորաբանությունը համեմատում էր Արևմտյան Հայաստանի հետ ու երկու դեպքում էլ «արևմտյան Ադրբեջանին» տալիս գոյության լեգիտիմ իրավունք։ Ու կրկին առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկում է հրաժարվել այդ գաղափարախոսությունից՝ փոխարենը խոստանալով, որ Հայաստանում էլ կփակվի արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը, տուրք տալով ադրբեջանական շանտաժին ու սպառնալիքներին, առաջարկում է հրաժարվել մեր բնական իրավունքներից, ինչը նշանակում է կապիլտուլյացիայի հերթական ստորագրում ու ստորացում։




















