«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել
- Armen Sukiasyan

- 44 minutes ago
- 1 min read

Որոշ արցախցիներ առաջարկում էին Արցախի թեմի առաջնորդարանի մոտ բողոքի ցույց անել, սակայն քաղաքական գործիչներն ու Արցախի թեմական խորհուրդը չեն ողջունել։ Կարծում են, որ դրանով կշարունակեն Փաշինյանի սկսած գործը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։
Թեմական խորհուրդը՝ 5 ատենապետից կազմված, այդ թվում՝ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը, մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, դիմելու են Վեհափառին, որ հրաժարվում են Վրթանես եպիսկոպոսի հոգեւոր առաջնորդությունից եւ խնդրում են քայլեր ձեռնարկել։ Քաղաքական դասն էլ է ուզում Վեհափառի հետ հանդիպել նույն պահանջով։ Նրանք 3 օր առաջ հանդիպել էին թեմի առաջնորդին, հորդորել ներողություն խնդրել արցախցիներից, ինչը նա չի արել։




















