top of page

Սուդանում ինքնաթիռ է կործանվել. ամբողջ անձնակազմի անդամները զոհվել են

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 5, 2025
  • 1 min read

Սուդանի Արևմտյան Կորդոֆան նահանգի Բաբանուս քաղաքի մոտակայքում տեխնիկական խափանման պատճառով ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է «Sudan Tribune» թերթը՝ հղում անելով 22-րդ հետևակային դիվիզիայի հայտարարությանը։

Նշվում է, որ տարածաշրջանում ավիացիա է օգտագործվում «Արագ աջակցության ուժեր» շարժման դիրքերը ռմբակոծելու և Բաբանուսում պաշարված բանակային ստորաբաժանումները մատակարարելու համար։

Զինվորականները հայտնել են, որ մատակարարման առաքելությունն ավարտելուց հետո ինքնաթիռը կորցրել է հավասարակշռությունը, բռնկվել և վթարի ենթարկվել աջ թևի անսարքության պատճառով։

Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։


bottom of page