top of page

Սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետին և մեքենայում մենակ են թողել նրա մանկահասակ երեխաներին. Ռուբեն Մելիքյան

Jun 12, 2024
1 min read

Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

 

«Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա։


 

Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,-գրել է Մելիքյանը։

1/3798
bottom of page