«Պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը իր մտադրությունը փոխի. ստիպված կլինի հեռանալ». Նիկոլ Փաշինյան
- Armen Sukiasyan

- 22 hours ago
- 1 min read

Կաթողիկոսը ակնարկել է, որ հեռանալու մտադրություն չունի, բայց դուք շարունակում եք նույն օրակարգը. հոգևորականների հետ ի՞նչ գործողությունների եք պատրաստվում դիմել»,- ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նա պատասխանել է. «Ասում եք՝ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի: Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ունենում: Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրությւոն չուներ, բայց ստիպված էր հեռանալ: Նույնն էլ Կտրիճ Ներսիսիյանը՝ ստիպված կլինի հեռանալ: Բայց մենք դա կանենք անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված»:




















