top of page

Քաղցկեղի դեմ, մարսողության համար և ոչ միայն․ ինչու է պետք օրական տանձ ուտել

  • 2 days ago
  • 1 min read

The Independent-ի փորձագետները նշել են, որ տանձը պարունակում է պեկտին, որը լուծվող մանրաթել է, որը գործում է որպես պրեբիոտիկ՝ սնուցելով օգտակար աղիքային մանրէները: Ի տարբերություն խնձորի, այն պարունակում է ավելի շատ ֆրուկտոզ, բայց ունի ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչը այն ավելի անվտանգ է դարձնում ինսուլինային դիմադրություն ունեցող մարդկանց համար:

1. Տանձը պարունակում է մեծ քանակությամբ գյլուկոզա և ապահովում է անհրաժեշտ էներգիային օրգանիզմի համար:

 

2. Այն նպաստում է մարսողությանը` տանձի պարունակության մեջ առկա մանրաթելերի շնորհիվ:

3. Կանխում է քաղցկեղը: Մանրաթելերը օգնում են կանխել հաստաղու քաղցկեղը` վերացնելով քաղցկեղածին բջիջները:

4. Առողջ հղիություն: Տանձը հարուստ է ֆոլինաթթվով, որն անհրաժեշտ է երեխաների մոտ բնածին արատները կանխելու համար:

5. Տանձն օգնում է կանխել օստեոպորոզը և այլ ոսկրային խնդիրներ` ապահովելով օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ քանակը:

6. Տանձը կարգավորում է արյան ճնշումը:

7. Մանրաթելերի պարունակության մյուս օգտակարությունը սրտի համար խոլեստերինի մակարդակի իջեցմանը նպաստելն է:

8. Քաշի բնական նվազում: Տանձը հարուստ է դիետիկ մանրաթելերով, որոնք նպաստում են քաշի նվազմանը:

9. Իմունային համակարգի բարելավում հակաօքսիդանտների և վիտամին C-ի հարուստ պարունակության շնորհիվ:

10. Հիպոալերգիկ մրգեր: Տանձը հիպոալերգիկ և ապահով միրգ է, որը որևէ խնդիր չի առաջացնում մարսողության ժամանակ:

 
 
1/3394
bottom of page