Մահացել է Ջորջո Արմանին
- Sep 4, 2025
- 1 min read

Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ կյանքից հեռացել է աշխարհահռչակ մոդելյեր Ջորջո Արմանին:
Ջորջո Արմանին նորաձևության դիզայներ էր և ձեռնարկատեր, «Giorgio Armani» ընկերության հիմնադիրը, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Նա նորաձևության կանոններ էր թելադրում ամբողջ աշխարհին։
Հայտնի մոդելյերը կյանքից հեռացել է 91 տարեկանում։




















