top of page

«ԱՄՆ-ն առաջարկում է ուղիղ բանակցություններ սկսել Ուկրաինայի, ՌԴ-ի և Եվրոպայի հետ»․ Զելենսկի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Մայամիում ուկրաինական կողմի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ն նախատեսում է առանձին բանակցություններ վարել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որից հետո նրանք կառաջարկեն բազմակողմ ձևաչափ։

«ԱՄՆ-ն առաջարկում է ուղիղ բանակցություններ սկսել Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ»,- РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պորտուգալիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում։


«ԱՄՆ-ը հայտարարել է, որ առանձին հանդիպում կունենա Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Եվ նրանք առաջարկել են այս ձևաչափը՝ Ուկրաինա, ԱՄՆ, Ռուսաստան և հնարավոր է նաև Եվրոպայի ներկայացուցիչներ»,- նշել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն Կիևի եւ Վաշինգթոնի միջև կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։

 
 
1/3203
bottom of page