top of page

Լեւոն Քոչարյանը դատի կտա Սիվիկին. Վաղարշապատի ընտրությունից առաջ կեղծ տեղեկություններ են տարածում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 1 min read
ree

Առաջին անգամը չէ, որ ՔՊ-ին սպասարկող «Civic,am» լրատվականը փորձում է զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, գործընկերներին։ Թեպետ նախկինում նման հրապարակումները չեմ արժանացրել ուշադրության, այս անգամ լրատվականը փորձել է ոչ միայն ինձ զրպարտել, այլև թիրախավորել Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Խաչատրյանին, նպատակ ունենալով ստորությամբ ազդեցություն ունենալ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների վրա։



Կայքում տարածված նյութում ներկայացված են մի շարք ակնհայտ հերյուրանքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը։



Այս կապակցությամբ որոշել եմ իրավական ընթացք տալ Սիվիկի հերթական զրպարտության դեմ՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգի։



Իհարկե այս դեպքում ԱԱԾ-ականները չեն ներխուժելու «Civic,am» և խմբագիրներին ոլորելով տանեն կալանքի՝ առգրավելով ողջ տեխնիկան:



Հ. Գ. Ընդդիմադիրների շտաբի մուտքը նկարահանող տեսախցիկ դնելը չի էլ զարմացնում արդեն

1/3122
bottom of page