top of page

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անգամ երեխայի համար է ակնհայտ, որ Փաշինյանի հարձակումները Եկեղեցու վրա միայն արտաքինից են ուղղված այս կամ այն անձի դեմ։ Սակայն խորքում` իրական նպատակներում, որևէ անձի խնդիր չկա։ Փաշինյանը շա՜տ ավելի մեծ էնտուզիազմով կաշխատեր Արշակ սրբազանի հետ, եթե վերջինս հայտնի եպիսկոպոսների նման հնազանդություն և վասալի կարգավիճակ ընդուներ, և նույնիսկ Ամենայն Հայոց կաթողիկոսի, եթե հայրապետը համաձայն լիներ Փաշինյանի պրոադրբեջանական և պրոթուրքական օրակարգերը սպասարկել։


Անգամ անզեն աչքով տեսանելի է, որ պայքարը ունի սոցիալ-հոգեբանական շատ լուրջ ենթախորքեր, ինչը բնորոշ է նրանց, ովքեր սեփական ձախողումները և դավաճանությունները փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում և այդ ճանապարհին հարձակվում են բոլորի վրա, ովքեր հիշեցնում են, որ ձախողումները և դավաճանությունները չեն կարող ներվել։


Եկեղեցին իր ինստիտուցիոնալ հիշողությամբ այն վեմն է, որից այնքա՜ն վախենում է Փաշինյանը, ինչպես հանցագործը վկաներից։


Իմ համար այս ամենի մեջ չկան անձեր, այլ կան Ազգային ինստիտուտներ, որոնք ամեն գնով պետք է պաշտպանել։


Այս ամենի անձնավորումը Փաշինյանի համար տեխնոլոգիա է, որովհետև անձերը թույլ են, հաճախ մեղսավոր, ինչպես բոլորս, իսկ Եկեղեցին` անպարտելի և անխորտակ վեմ»։

 
 
1/3174
bottom of page