top of page

Թրամփը չի բացառել Կոլումբիայում ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը

  • Jan 5
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը։

Խոսելով Վենեսուելայի մասին, որին նա անվանել է ԱՄՆ-ի «հիվանդ հարևան», Թրամփը նույն կերպ է բնութագրել Կոլումբիային: «Կոլումբիան ղեկավարում է մի հիվանդ մարդ, ով սիրում է կոկաին արտադրել և այն վաճառել ԱՄՆ-ում։ Նրան երկար չի մնացել դրանով զբաղվելու համար, ահա թե ինչ կասեմ ձեզ»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Ֆլորիդայից Վաշինգթոն վերադառնալու ճանապարհին։

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ն չի բացառում ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը Կոլումբիայում, Թրամփը նշել է, որ «վատ չի հնչում»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն ռազմական գործողություն էր իրականացրել Վենեսուելայում։

 
 
1/3407
bottom of page