top of page

«Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 մլրդ դոլարը». #Forbes

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը, երբ նրա SpaceX ընկերությունը ձեռք է բերել արհեստական բանականությամբ և սոցիալական ցանցերով զբաղվող xAI ընկերությունը․ այս մասին հայտնել է Forbes ամսագիրը։

Forbes-ի գնահատմամբ՝ գործարքը, որի արդյունքում ստեղծվել է 1,25 տրիլիոն դոլար արժողությամբ միավորված ընկերություն, Մասկի կարողությունն ավելացրել է միանգամից 84 միլիարդ դոլարով՝ հասցնելով այն ռեկորդային 852 միլիարդ դոլարի։

Անցած տարվա դեկտեմբերին ամսագիրը հայտնել էր, որ Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը։

 
 
bottom of page