top of page

Իրանը հայտարարել է Նեթանյահուի գրասենյակին հшրվածելու մասին

  • Mar 2
  • 1 min read

Իրանն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի գտնվելու վայրին։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հանցավոր սիոնիստական վարչակարգի վարչապետի գրասենյակը և այդ վարչակարգի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի գտնվելու վայրը թիրախավորվել են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված հարվածների տասներորդ ալիքի ընթացքում՝ Kheibar հրթիռներով նպատակային և անսպասելի հարձակումների ժամանակ»,- մեջբերում է Tasnim գործակալությունը հայտարարության տեքստը:

«Սիոնիստական վարչակարգի վարչապետի ճակատագիրը մնում է անհայտ»,- հավելել են ԻՀՊԿ-ում:

 
 
1/3752
bottom of page