top of page

Աբովյան քաղաքում, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի որոշ բնակավայրերում հոկտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 14, 2024
  • 1 min read
ree

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

 

Հոկտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Փանիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:  

1/3213
bottom of page