Բայրամովը զանգահարել է Լավրովին
- Aug 23, 2025
- 1 min read

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Տեղեկությունը ՌԴ ԱԳՆ-ից են հայտնում։
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են առևտրի և տնտեսական բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։
«Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են նաև Հարավային Կովկսում ծավալվող վերջին իրադարձություններն ու Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությունը՝ բազմակողմ հարթակներում»,- նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։




















