Կոնյակի սպիրտներ արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ 1 լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով
Jun 27, 2024
1 min read

Կառավարությունը հաստատել է «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը»։
Համաձայն նախագծի՝ կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։
Նպատակն է՝ աջակցել կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին՝ մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:
Աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար։




















