ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հանձնառու է տարածաշրջանում կայունության ապահովմանը
Jul 11, 2025
1 min read

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հանձնառու է տարածաշրջանում կայունության ապահովմանը. այս մասին հայտնում է առաքելությունը՝ X-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Մեր պարեկները շուրջօրյա դիտարկում են Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմը՝ հանձնառու լինելով տեղում իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։




















