top of page

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 6, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Սերգեյ Մուրադյան - «Նոա»Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»Արտակ Դաշյան - «Նոա»Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»Գոռ Մանվելյան - «Նոա»Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)

Այսօր՝ Fastex Պրեմիեր լիգայի իրենց թիմերի հանդիպումներից հետո, հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը:

Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:  


1/3213
bottom of page