«ՀՀ-ում թմրանյութերի բիզնեսը գտնվում է իշխանության հովանու ներքո»․ Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն այսօր ֆեյսբուքյան կարճ եթերի ժամանակ խոսեց ՀՀ-ում թմրամոլության և թմրանյութերի շրջանառության ծավալների մասին․ «Քիչ առաջ ծանոթացա ՀՀ-ում թմրամոլության և թմրանյութերի շրջանառության ծավալների, դրա հետ կապված հետևանքների որոշակի փակ տեղեկատվության․ ցնցված եմ։ Տարօրինակն այն է, որ սրա մասին չի խոսում ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական գործիչ։ Ակնհայտ գրված է, որ այս բիզնեսը 100%-ով գտնվում է ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո։ Մարդիկ հիմնավորված, դետալ-դետալ զեկուցագրեր են ներկայացրել ԱԱԾ, թե ովքեր են ներգրավված, սակայն արդյունք չկա։ Թղթերը, որին ծանոթացել եմ, գաղտի են և չեմ կարող հրապարակել։Թմրանյութերի շրջանառության ծավալը ահռելի է ՀՀ-ի նման փոքր երկրի համար։ Նույն վիճակը Վրաստանում է։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականցվող հատուկ ծրագիր է՝ բնաջնջելու, ոչնչացնելու քրիստոնյա երկրներին։ Իսկ քրիստոնյա երկրների ղեկավարությունը, փայ մտնելով այս բիզնեսի մեջ, ոչնչացնում է մի ամբողջ ազգ։Ոչ մի պետական, քաղաքական գործիչ չի խոսում այս խայտառակ թվերի մասին»,-ասաց Ղուկասյանը