Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին
- Arevik Charchyan

- Nov 9, 2024
- 1 min read

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Լիբանանում տիրող իրավիճակին։ Արամ Ա կաթողիկոսը նշված թեմաների շուրջ ներկայացրել է իր պատկերացումները։
Նշվում է, որ դեսպանը Արամ Առաջինի իրազեկել է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների մասին։




















