top of page

Ադրբեջանը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը. ՊՆ

May 10, 2025
1 min read

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, հայտնում են ՊՆ-ից։

Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

 
 
1/3798
bottom of page