top of page

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում. «BMW»-ն հայտնվել է փոսում. 5 վիրավոր կա

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Aug 11, 2024
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 120.5 կմ հատվածում բախվել են «BMW X5» և «ԶԻԼ 433» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։



Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

1/3298
bottom of page