top of page

Սեխի օգտագործումը բարելավում է պաշտպանությունը կաթվածից և ստամոքսի քաղցկեղից․ ներկայացնում են բժիշկները

Ռուս բժիշկներ՝ սրտաբան Գերման Գանդելմանը և ակնաբույժ Միխայիլ Կոնովալովը խոսել են սեխի անսպասելի օգտակար հատկությունների մասին։ Բժիշկների կարծիքով՝ սեխ ուտելը բարելավում է մարդու պաշտպանությունը կաթվածից և ստամոքսի քաղցկեղից։

Բժիշկ Գանդելմանը բացատրել է՝ սեխն օրգանիզմին ապահովում է մեծ քանակությամբ վիտամին C-ով: Դրա բավարար քանակությունն օգնում է կանխել ուղեղի կաթվածը:

«Ընդամենը 100 գրամ սեխը պարունակում է վիտամին C-ի ամենօրյա պահանջի 60 տոկոսը, որն անհրաժեշտ է արյան անոթների առաձգականության համար։ Վիտամին C-ի պակասը ինսուլտ է»,- զգուշացրել է բժիշկ Գանդելմանը:

Բժիշկ Միխայիլ Կոնովալովը հավելել է, որ սեխի նման չափաբաժինը պարունակում է նաև վիտամին A-ի օրական արժեքի գրեթե 60 տոկոսը՝ բնական հակաքաղցկեղային նյութ։ Դրանով հագեցած մթերքների օգտագործումը հակաքաղցկեղածին ազդեցություն ունի։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ուտում են վիտամին A-ով հարուստ սնունդ, ավելի քիչ հավանական է ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու», - կիսվել են բժիշկները:

Էլ ինչի՞ համար է սեխը օգտակար: Այն ուտելը բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի և լեղապարկի աշխատանքի վրա և ծառայում է որպես կանխարգելիչ միջոց՝ դրանում քարերի առաջացման համար։

Բացի այդ, սեխը հայտնի է որպես բնական հակադեպրեսանտ, որն օգնում է ավելի լավ հաղթահարել ամենօրյա սթրեսը, գրգռվածությունը և անքնությունը. դրանում առկա վիտամիններն ու միկրոտարրերը դրական են ազդում նյարդային համակարգի վրա, իսկ սեխն օգտագործելուց հետո՝ « երջանկության հորմոն» սերոտոնինը օրգանիզմում ավելանում է։

Comments


bottom of page