top of page

Նիկոլը բանտարկում է հայ արքեպիսկոպոսներին և մեկնում Վատիկան` մասնակցելու հայ արքեպիսկոպոսի սրբադասման արարողությանը. Լիլիթ Բլեյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 10 hours ago
  • 1 min read
ree

Դերասանուհի Լիլիթ Բլեյանը գրել է. «Նիկոլը բանտարկում է հայ արքեպիսկոպոսներին և մեկնում Վատիկան` մասնակցելու հայ արքեպիսկոպոսի սրբադասման արարողությանը.

. Արարողության ժամանակ Նիկոլը հավանաբար կլսի տանջանքների մասին, որոնց ենթարկվել է Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը 1915 թվականին` ականատես լինելով իր հոտի անդամների դաժան սպանությանը և ի վերջո ինքն էլ դառնալով Հայոց ցեղասպանության նահատակ։ 

. Չի բացառվում, որ Նիկոլին պատմեն, թե ինչպես են օսմանյան զինվորները խուզարկել Մարդինի առաջնորդարանն ու առգրավել արքեպիսկոպոսի արխիվներն ու նամակները, ինչպես են արքեպիսկոպոսին ձերբակալել` իր ծառայակիցների և հավատավոր հոտի հարյուրավոր անդամների հետ միասին, ու տանջելով սպանել` հավատափոխ չլինելու պատճառով։ 

. Այս ամենի մասին նրան կպատմեն` շատ պատկերավոր, և այդ պահին Նիկոլն իրեն կպատկերացնի օսմանյան զինվորականի հագուստով` Մարդինի առաջնորդարանը խուզարկելիս, կտեսնի, թե ինչպես է ինքը ոլորում ապագա սրբի` Իգնատիոս արքեպիսկոպոսի դաստակները, ինչպես է ատրճանակն ուղղում նրա պարանոցի ուղղությամբ։ 

. Այսպիսի տեսիլք կունենա Նիկոլը Վատիկանում ու սարսափած կվերադառնա Երևան։

. Ու կհրահանգի` անմիջապես գնալ ու խուզարկել Վեհարանն ու բռնագրավել Կաթողիկոսի փաստաթղթերն ու արխիվները, ու կշարունակի իր սև գործը, քանի որ նա այլևս չի կարող կանգ առնել, քանի որ նա այլևս չի կարող կանգ առնել, քանի որ նա այլևս ոչինչ չի կարող, քանի որ նա այլևս...»․ 

 
 
1/3065
bottom of page