top of page

Ամառային այս 3 մթերքները թարմացնում են լյարդը և պաշտպանում քաղցկեղից. ո՞ր մթերքների մասին է խոսքը

Հապալաս 

Այս հատապտուղներն ունեն հակաօքսիդիչ հատկություններ և օգնում են վերականգնել հեպատոցիտները (լյարդի բջիջները): Ավելին, ուսումնասիրությունն ապացուցեց, որ օրական մոտ 100-150 գրամ թարմ հատապտուղների կանոնավոր օգտագործումը զգալիորեն նվազեցնում է լյարդի ALT և AST մարկերների մակարդակը, ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում ածխաջրերի նյութափոխանակության վրա՝ նվազեցնելով գլիկացված հեմոգլոբինը:

Բալ

Այս կորիզավոր միրգը պարունակում է բազմաթիվ տարբեր հակաօքսիդանտներ՝ ընդգծված հակաքաղցկեղային հատկություններով: Այն ունի խոլերետիկ ազդեցություն, այլ կերպ ասած՝ դրա օգտագործումը մեզ ազատում է լեղու լճացումից՝ դրանով իսկ օգնելով լյարդին ավելի արդյունավետ մաքրել արյունը։

Ծնեբեկ

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնպիսի բանջարեղեն, ինչպիսին ծնեբեկն է, ընդգծված դետոքսիկացնող ազդեցություն ունի լյարդի վրա: Այն պարունակում է ամինաթթուներ, որոնք խթանում են լյարդի բջիջները տարբեր թունավոր նյութերից պաշտպանող ֆերմենտների ակտիվությունը: Պարզվել է, որ ծնեբեկի կանոնավոր օգտագործումը օգնում է նվազեցնել լյարդի վրա հակաբիոտիկների, ալկոհոլի և այլ վնասակար նյութերի թունավոր ազդեցության մակարդակը:

bottom of page