Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի
May 5, 2024
1 min read

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որը նախօրեին քայլերթով Կիրանցից հասել էր Հաղարծին, այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի:
Պատարագից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կշարունակի քայլերթը դեպի Երևան:
Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երևան և կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:




















