top of page

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Jul 3, 2024
1 min read

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

1/3798
bottom of page