Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է
- Arevik Charchyan

- Oct 24, 2024
- 1 min read

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել 70-ամյա Հենրիկ Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 20.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:




















