Դասադուլին է միացել նաև Աբովյանը
May 13, 2024
1 min read

Երևանում ու մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են նաև այսօր։
Կրթական հաստատություններում իրականացվող դասադուլին են միացել նաև Աբովյանի դպրոցականները։
«Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով՝ պատանիներն այսօր դուրս էին եկել երթի։




















