Եվրոմիությունը համաձայնեցրել է ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու ժամկետները
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

ԵՄ Խորհրդի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ ռուսական խողովակաշարային գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի համապարփակ արգելքը, ենթադրաբար, ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբերի 1-ին։ Հեղուկացված բնական գազի մատակարարման համար սահմանափակումները կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Անցումային շրջան է նախատեսված մինչև 2025 թվականի հունիսը կնքված կարճաժամկետ պայմանագրերի համար։ Արգելքը կգործի ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումների վրա 2026 թվականի ապրիլի 25-ից, իսկ խողովակաշարային գազի մատակարարումների վրա՝ 2026 թվականի հունիսի 17-ից։
«Սա մեծ հաղթանակ է մեզ և ամբողջ Եվրոպայի համար։ Մենք պետք է վերջ դնենք ԵՄ-ի կախվածությանը ռուսական գազից, և ԵՄ-ում ռուսական գազի համապարփակ արգելքը կարևոր քայլ է այս ուղղությամբ», - ասել է Դանիայի կլիմայի, էներգետիկայի և կոմունալ ծառայությունների նախարար Լարս Աագարդը։




















