top of page

Առաջիկա օրերին անձրևներ կլինեն, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Jul 2, 2024
  • 1 min read
ree

Երևանում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։


 

Հուլիսի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


 

Մարզերում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։


 

Հուլիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:


 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ի ցերեկը կնվազի 2-3, հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:

bottom of page