top of page

Հայ սահմանապահը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից

Jun 6, 2024
1 min read

Հայ սահմանապահը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում  վիրավորվել է  հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է», - գրել է նա։

Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել։ Հայտնում է, որ վիրավորում ստացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը 2000 թվականին է ծնվել։

«Ծագումով Աշոցքից զինծառայողը ներկայումս բուժօգնություն է ստանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում»։

1/3798
bottom of page