top of page

Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը. Կամո Արեյան

Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից, ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Ափսոս էր Լալան, շատ ափսոս: Երկնքի ճամփան է հիմա բռնել հայ թատրոնի տխրատալուկ ժպիտը: Գեղեցիկ մարդ, արտիստ՝ ի ծնե: Նա զարդարել էր թատրոնն ու կինոն՝ իր գեղեցիկ խաղով:Հավաստիացնում եմ ձեզ՝ չափազանց ուշադիր էր Երևանի հանդեպ: Չի եղել մի դեպք, որ հանդիպենք ու ինքը չասի՝ սա տեսել եմ, այսպես է, այնպես է: Ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը»,-նշեց Արեյանը


bottom of page